«Յուլիային զանգահարում եւ ինձ վրա կոմպրոմատ են առաջարկում»․ Ալեքսեյ Չումակով

17:10   11 նոյեմբերի, 2018

Ալեքսեյ Չումակովը խոստովանել է, որ նա եւ իր կինը ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ունենում՝ ստանալով անանուն շանտաժ եւ սպառնալիք։

Յուլիա Կովալչուկը ստիպված է  տանել ամուսնու դավաճանությունների մասին խոսակցությունները։ Վերջերս ցանկացել են նրան ուղարկել մի տեսանյութ, որն ապացուցում է ամուսնու դավաճանությունը։ Սակայն Չումակովը ժամանակին բացահայտել է անծանոթներին։ Ալեքսեյ Չումակովը հաճախ է պատմել, որ վերջապես կարողացել է իսկական ընտանիք ստեղծել, որի մասին վաղուց էր երազում։ Հինգ տարի առաջ 35-ամյա Յուլիա Կովալչուկն ու 37-ամյա Ալեքսեյ Չումակովը օրինականացրել են իրենց հարաբերությունները։ Իսկ վերջերս ծնվեց նրանց դուստրը՝ Ամելիան։ Ամուսիններն ապրում են շքեզ առանձնատանը, որտեղ ունեն աղախին եւ այգեպան։

Նրանց խաղաղ կյանքը թունավորում են խոսակցությունները՝ երգչի դավաճանությունների մասին, որոնք հեռախոսով ստիպված է լինում լսել Յուլիան։ Չումակովը վստահ է, որ զանգահարում են իրենց նախանձողներն ու ոչ ադեկվատ երկրպագուները։ Վերջերս հերթական զանգից հետո նրանց ընտանիքում քիչ էր մնում իրական սկանդալ պայթեր։ Կովալչուկին զանգահարել է մի երիտասարդ եւ ասել է, որ նա կոմպրոմատ ունի Չումակովի դեմ, որում նա Սոչիում սեքսով է զբաղվում մի աղջկա հետ։

Երգչուհին անհանգստացել է, քանզի գիտեր, որ ամուսինը վերջերս եղել է այդ քաղաքում եւ նրանից բացատրություն է պահանջել։ Չումակովը շտապել է հանգստացնել կնոջը եւ իր ձեւերով է հարցը պարզաբանել չարակամների հետ։ Սակայն զույգի երկրպագուները վստահ են, որ նախանձն ու մանր խոսակցությունները չեն կարող իրենց միությանը քանդել, չէ՞ որ տարիների ընթացքում Կովալչուկն ու Չումակովը ցուցադրել են միմյանց հանդեպ խորը վստահությամբ հարաբերություններ։

Հիշեցնենք, որ վերջերս Չումակովը Երեւանում հանդես էր եկել համերգային ծրագրով։ Ինչպես հայտնի է Չումակովի մայրը՝ Լիլիա Ավանեսովան արմատներով Լեռնային Ղարաբաղից է։

Աղբյուրը՝ Starhit

 



© NEWS.am STYLE