«Մեծ հետույքիս պատճառով ամեն ինչ չէ, որ կարողանում եմ կրել»․ Քարդի Բի

10:06   11 նոյեմբերի, 2018

Հայտնի հիփ հոփ կատարող Քարդի Բին դժգոհ է ժամանակակից նորաձեւությունից։ Ավելի ճիշտ իր կազմվածքից։ Իսկ եթե ավելի հստակ, ապա նա չի կարողանում իր համար տաբատ ձեռք բերել։ «Նրանք իմ կազմվածքին համապատասխան ջինս չեն արտադրում։ Ես մեծ հետեւյք ունեմ, ամեն ինչ չէ, որ կարողանում եմ կրել», - ասել է նա։

Եթե Բեյոնսեն եւ Ռիհաննան համագործակցում են լյուքս ապրանքանիշների հետ, ապա Քարդին կարող է հանգիստ հագնվել ամենասովորական խանութում։ «Ինձ համար տարբերություն չկա, ինչ եմ ես կրում»։ Քարդին նաեւ խոստովանել է, որ սիրում է երկար վերնազգեստ։

«Երբեմն, երբ ես հագնում եմ վերնազգեստ նկատում եմ, որ դա գեղեցիկ չէ։ Վերեւում կարծես պարկ լինի, իսկ ներքեում ընդհակառակը՝ շատ սեղն է գրկում։ Դա ինձ այնքան էլ դուր չի գալիս, այնպես որ իմ հավաքածուի կարի վարպետության վրա հատուկ ուշադրություն եմ դարձրել», - ասել է նա Business of Fashion-ին տված հարցազրույցում։

Fashion Nova-ի հետ համատեղ հավաքածուով Քարդին չի պատրաստվում սահմանափակվել։ «Ես ցանկանում եմ ստեղծել նաեւ կոշիկներ, որոնցով կցանկանամ տեսնել դստերս»։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Businessoffashion, Frontrowliveent, Independent, Instagram

 



© NEWS.am STYLE