Լիլիթ Հովհաննիսյանը՝ մարմինն ընդգրկող զգեստով

16:26   11 նոյեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Instagram-յան իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները։

Այս անգամ գեղեցկուհի երգչուհին, ով նաեւ զբաղվում է իր բեմական հանդերձանքների ստեղծմամբ, իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ տեսքով։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ է, կրում է սեւ, ուսը բաց, մարմինն ընգրկող զգեստ։ Ինչպես Լիլիթն է նշել, լուսանկարներն արված են Դուբայում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր բավականին գունագեղ կերպարում, որը իր նոր տեսահոլովակի կերպարներից էր: Լիլիթը լուսանկարում բավականին գրավիչ տեսք ուներ. զգեստը շեշտել էր նրա անթերի կառուցվածքը:



© NEWS.am STYLE