Նազենի Հովհաննիսյանի հրապուրիչ տեսքը

18:27   11 նոյեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպարներն ու ոճային լուքերը: Նա նաեւ շատ ճամփորդում է եւ նոր տեղեկություններով ու փաստերով կիսվում է միկոբլոգի իր հետեւորդների հետ։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ հաղորդավարուհին ամենօրյա դիմահարդարմամբ է, լուսանկարն արված է մեքենայի մեջ։ իսկ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Բարի ու Աստվածահաճո կիրակի բոլորիս»։

Նշենք որ ավելի վաղ հաղորդավարուհին իր Instagram-ում համարձակ լուսանկար էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր լողազգեստով, որի վրայից կրում էր մինչեւ ծնկները հասնող վերնազգեստ։

Գայթակղիչ լուսանկարին կից գեղեցկուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «...և բոլորովին էլ էական չի, թե որքան է հասակդ)) կարևորը ՃԻՇՏ ռակուրսով ճիշտ լուսանկարողն է։ Հ.Գ. արևային ՊՐԻՎԵՏ!!!!! Իսկ ո՞րն է ըստ ձեզ ամենից «հարմար» կամ «գեղեցիկ» հասակը՝ կնոջ համար))»։



© NEWS.am STYLE