Աստղիկ Սաֆարյանի աշնանային street style-ը

22:18   11 նոյեմբերի, 2018

Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուք։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Գլխարկների սիրահար հմայիչ երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր, ոճային լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ներկայացրել է իր հրապուրիչ street style-ը. կարճ, մոխրագույն կիսաշրջազգեստ, սեւ զուգագուլպաներ, կաշվե բաճկոն, եւ իհարկե, լայնեզր, աշնանային գլխարկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին այսօր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար էր տեղադրել, որում Աստղիկը ներկայացել էր շքեղ տեսքով: Նա կրում էր ոսկեգույն, զոլավոր, մինչեւ գոտկատեղը հասնող տաբատ, սեւ վերնազգեստ: Հմայիչ լուսանկարին կից որեւէ մեկնաբանություն Աստղրիկը չէր թողել:



© NEWS.am STYLE