ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 նոյեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ինչու է իր անձնական կյանքում իրադարձությունները նման կերպ կատարվում։ Իհարկե, դուք կարող եք պատասխանել նրա այդ հարցին, բայց դուք ինչ-ինչ պատճառներով կլռեք։ Բայց արդյոք այդպե՞ս է պետք վարվել սիրելիի հետ։

ՑԼԵՐ

Երեւում է՝ աստղերը այնպես են այսօր դասավորվել, որ դուք հայտնվել եք հենց կենտրոնում։ Այսօր դուք կլինեք բոլորի ուշադրության, սիրո օբյեկտը։ Եվ ոչ մեկը ոչինչ փոխադարձ չի պահանջի ձեզնից։ Բայց չպետք է կամակորություններ անել։ Վայելեք օրը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նոյեմբերի 12-ին ձեր սիրելի էակի համար միեւնույն կլինի, թե դուք ինչ կմտածեք նրա այս կամ այն քայլի մասին։ Ուստի, մի որոշ ժամանակով նա շատ անկանխատեսելի ու անկառավարելի կլինի։ Դե ինչ արած, չէ որ նա հասուն մարդ է եւ ինքն է պատասխանատու իր արարքների համար։   

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ցանկանալու եք բողոքել սիրելի էակին ձեր ճակատագրից։ Բայց հազիվ թե նա հասկանա եւ կարողանա սփոփել ձեզ։ Իսկ միգուցե ձեր հարցերն ու խնդիրները ինքնուրու՞յն լուծեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Նոյեմբերի 12-ին անսպասելի հանդիպում կլինի մեկի հետ, ով որոշիչ ազդեցություն կունենա ձեր անձնական կյանքի վրա։ Հնարավոր է, որ նրա շնորհիվ դուք փոխեք ձեր վերաբերմունքը սիրելի էակի հանդեպ։ Իսկ միգուցե սիրելի անձնավորությունն ինքը փոխվի կամ մեկ ուրիշով փոխարինվի։

ԿՈՒՅՍԵՐ

Համոզվեք, որ դուք հստակ գիտեք, թե որն է ընկերական սիրո եւ սիրավեպի սահմանը։ Այսօր դուք կանգնած կլինեք այդ սահմանի եզրին եւ մեկ քայլ ու դուք կարող եք հայտնվել այս երկու կողմերից մեկում։ Պետք է քաջ գիտակցեք, թե ինչ եք անում եւ ինչ արդյունք կունենան ձեր գործողությունները։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը շատ անսպասելի եւ համարձակ առաջարկ կանի ձեզ, ինչից անհնար կլինի հրաժարվել։ Բայց աստղերը հուշում են, որ այն ընդունելիս փորձեք լինել առավելագույնս կոռեկտ, որպեսզի ոչ դուք, ոչ ձեր սիրելին չկասկածեք ձեր որոշման իրավացիության մեջ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր եւ սիրելի էակի ընդհանուր ծանոթները բացասաբար կարտահայտվեն ձեր ընտրյալի մասին, ինչն իհարկե, այնքան էլ հաճելի չի լինի ձեզ։ Փորձեք հասկանալ, թե ով է ձեզ համար ավելի կարեւոր՝ սիրելի անձնավորությունը, թե ծանոթները։ Արեք եզրակացություններ եւ գործեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հիշողությունները կդառնանան ձեր լավագույն ընկերները։ Դրանք կրկնակի հաճույք կպարգեւեն, եթե լինեք սիրելի անձնավորության կողքին։ Հիշեք ձեր առաջին հանդիպման, համբույրի եւ համատեղ ծրագրերի մասին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հիանալի օր է ձեզ սպասվում։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, որ ձեզ այդքան սիրում են, ընդ որում՝ այդքան շատ մարդ միանգամից։ Եվ անկեղծ։ Եվ իրարից անկախ։ Այսօր ձեզ նույնիսկ կարելի է նախանձել։ Բայց արեք հնարավոր ամեն ինչ, որ դրանից չտուժի ձեր իրական մեծ սերը, որին այդքան տարի ձգտել եք հասնել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը չի ցանկանա բաց թողնել ձեզ իր գրկի։ Եթե ձեզ համար կարեւոր է նա, փորձեք հետաձգել մյուս բոլոր գործերը եւ մնալ սիրելի էակի գրկախառնությունների աշխարհում։

ՁԿՆԵՐ

Այսօր պետք է հիշել այն իմաստուն խորհուրդը, որը ժամանակին ասել է ձեր մայրը։ Այն հենց այսօր բավականին կարեւոր նշանակություն կունենա եւ սիրելի էակի, եւ ձեզ համար։ Հիշեք այն, հետեւեք դրան եւ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE