«Ընտանիք բառի հոմանիշը սերն է, իսկ բացատրությունը՝ կյանքի իմաստը»․ Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարը

14:36   12 նոյեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա դստեր՝ փոքրիկ Արիանայի եւ ամուսնու՝ Արթուրի հետ է։ Ջերմ, ընտանեկան լուսանկարում ընտանիքը վայելում է իր հանգիստը։ Գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրած լուսանկարին կից կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․

«Կյանքի ռիթմը շատ է արագացել: Թվում է՝ անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում, փորձում ենք հասցնել ամեն բան, վախենում ենք, որ կուշանանք: Այս խելահեղ ռիթմում ամեն բան շատ արագ է փոխվում: Բայց մի բան անփոփոխ է, ու որ ավելի կարևոր է, անփոխարինելի . Ընտանիքը: Ի վերջո՝ ոչինչ իմաստ չէր ունենա, եթե չլիներ ընտանիքս: Երևի ընտանիք բառի հոմանիշը սերն է, իսկ բացատրությունը՝ կյանքի իմաստը: Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք ընտանիք բառը մեկնաբանել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինեն  Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա գրկախառնված էր ամուսնու՝ Արթուրի հետ, իսկ նրանց ժպտերեսիկ դուստրը՝ Արիանան ծնորղներից փոքր-ինչ հեռու էր գտնվում, սակայն հայրը նրան նույնպես գրկել էր: Ընտանեկան այս ջերմ լուսանկարին կից, սակայն, գեղեցկուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE