«Սիրեք ու սեր տարածեք, որքան կարող եք»․ Արմինկա

15:33   12 նոյեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ներկայացել է սեւ հանդերձանքով, իսկ ձեռքերում առկա է ալ վարդերի շքեղ փունջ։ Լուսանկարներին կից ոճային հայուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Սիրեք ու սեր տարածեք, որքան կարող եք․․․Բարին խորհեք, խոսեք ու գործեք․․․ Կյանքն անհավանական կարճ է ու անկանխատեսելի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոճային երգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում Արմինկան ներկայացել էր  շքեղ, երեկոյան, ոսկեփայլ զգեստով։ Երգչուհին իր հրապարակմանը կից երգչուհին հարցում էր անցկացրել․ «Սոց-հարցում՝ #Instagram թե՞ #Facebookում»։

 



© NEWS.am STYLE