Ալեքսիս Օհանյանը՝ խաչքարի ֆոնին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

10:09   12 նոյեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանը՝ դստեր հետ Նյու Յորքում այցելել է Մետրոպոլիտեն թանգարանի հայկական ցուցադրությանը: Ի դեպ, Մետրոպոլիտենը  հաճախելիությամբ աշխարհում երկրորդ գեղարվեստական թանգարանն է (Լուվրից հետո): Թանգարանում բացվել է «Հայաստան» տաղավարը՝ նվիրված մեր հայրենիքի մշակույթին եւ պատմությանը:

Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը իր Instagram-ում հրապարակել է թանգարան իր արշավից 2 լուսանկար: Դրանցից մեկում Օհանյանը դստեր՝ Օլիմպիայի հետ կեցվածք է ընդունում  խաչքարի ֆոնին:

«Ընտանիքիս Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան եմ բերել «Հայաստան» ցուցադրությունը տեսնելու, որն անցկացվում է այսօր: Օլիմպիա Օհանյանը ինչպես երբեք շատ հետաքրքրասեր էր: Ներկայացված հավաքածուն շատ ընդարձակ էր, եւ ես շատ բան իմացա:

Մի խոսքով՝ իմ ժողովուրդը աշխարհում ամենահամառ, բարեպաշտ եւ նախաձեռնող առեւտրականներն են»,- այսպես է լուսանկարները մակագրել Ալեքսիսը:



© NEWS.am STYLE