Դեն Բիլզերյանն՝ անապատում աղջիկների հետ

13:06   12 նոյեմբերի, 2018

Դեն Բիլզերյանին կարող են հաց չտալ, միայն թե թույլ տան լուսանկարվել գեղեցիկ աղջիկների հետ:

Միլիոնատիրոջ Instagram -ում հրապարակված լուսանկարն արվել է անապատում: Տարօրինակն այն է, որ Դենից եւ գեղեցկուհիներից բացի, կադրի առաջին պլանում է հայտնվել, այսպես ասած, գեր տղամարդ:

«Ավազաբլուրներ»՝ այսպես է լուսանկարը մակագրել «Փոքերի արքան» եւ Ignite ընկերության հիմնադիրը:

Ավելի վաղ Դեն Բիլզերյանը ցուցադրել է նոր, սեքսուալ ընկերուհուն։

«Պոկերի արքան», նույն ինքը՝ մարիխուանայի արտադրությամբ զբաղվող Ignite ընկերության հիմնադիրն իր Instagram-ում հերթական լուսանկարն է հրապարակել։

«Վեգասում կատուներիս հետ», - մակագրել է լուսանկարը Դենը։

Հիացմունք արտահայտած երկրպագուների մեկնաբանություններին Բիլզերյանը չի պատասխանել, մինչ հետեւորդներից մեկը գրել է, որ կատուն ազջիկներից լավն է։ Ինչին Դենը հակիրճ եւ պարզ պատասխան է տվել՝ ուղարկելով նրան գրողի ծոցը։



© NEWS.am STYLE