Նիկի Մինաժը People's Choice Awards-ի հետ խոսել է Քիմ Քարդաշյանի 5-րդ կետի մասին

15:15   12 նոյեմբերի, 2018

Հանգստյան օրերին Սանտա Մոնիկայում տեղի է ունեցել E! People's Choice Awards-ի մրցանակաբաշխության արարողությունը:

Միջոցառմանը ներկայացել էին շատ հայտնիներ եւ նրանց թվում էր՝ Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քլոեի, Քորթնիի, Քենդալի եւ մոր՝ Քրիս Ջենների հետ: Քարդաշյան-Ջեններ գերդաստանը հաղթել է «Լավագույն ռեալիթի շոու» անվանակարգում:

Նիկի Մինաժը լավագույնն էր «Տարվա երգչուհի» անվանակարգում:

Հանրահայտ կատարողը բեմում նախ երգել է իր Dip երգը:

Իսկ ավելի ուշ անվանակարգում հաղթանակի առիթով իր ելույթում, որտեղ նրա հետ մրցակցում էին Արիանա Գրանդեն, Քարդի Բին, Թեյլոր Սվիֆթը եւ Կամիլա Կաբելլոն, Նիկին նշել է, որ արարողությանը ներկայացել է Դոնաթելլա Վերսաչեի զգեստով, մեկ վայրկայն հետո նշելով, որ մի փոքր ավելի ուշ իր հետ միասին այդ զգեստը կլուսանկարի Մայքլ Բի Ջորդանը:

Իսկ վերջում Նիկին հավելել է, որ Քիմի հետույքն այն հանդերձանքում, որով հայուհին ներկայացել է մրցանակաբաշխության արարողությանը, շքեղ է նայվում:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի

 



© NEWS.am STYLE