Գարիկ Մարտիրոսյանի կինը Իվան Ուրգանտին հրավիրել է դոլմա եւ խորոված ուտելու

19:15   12 նոյեմբերի, 2018

Հանգստյան օրերին «Երեկոյան Ուրգանտը» շոուի ժամանակ Իվան Ուրգանտի հյուրն էին Գարիկ Մարտիրոսյանը եւ Ժաննա Լեւինան: Աստղային զույգը եկել էր պատմելու Գարիկ Մարտիրոսյանի նոր՝ «Երգիծաբանի կնոջ օրագիրը» գրքի մասին, որի հասույթն, ի դեպ, կփոխանցվի Կոնստանտին Խաբենսկու ծանր հիվանդություններով երեխաների օգնության հիմնադրամին:

Հանդիպման ժամանակ Գարիկն ու Ժաննան որոշել են հիշել, թե ինչպես են ծանոթացել եւ հարսանիք արել:

Իսկ ավելի ուշ Ժաննան իր Instagram-ում Իվանին շնորհակալություն է հայտնել եւ հյուր հրավիրել:

«Վանյա, շնորհակալություն մեզ քո շոուին հրավիրելու համար: Գիտեմ, որ դու քեզ մոտ հյուր ես հրավիրում միայն արժանավոր մարդկանց, ուստի առաստաղը թագով քերծելով՝ ցանկանում եմ քեզ շնորհակալություն հայտնել թույն եթերի համար եւ քեզ մեր տուն (պալատ) եմ հրավիրում դոլմա, հումուս, խորոված եւ լցոնված ձուկ ուտելու»,- գրել է Ժաննան:



© NEWS.am STYLE