Գարիկ Մարտիրոսյանի միստիկ սելֆին

17:04   12 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը եւ Comedy club-ը հյուրախաղերի են Ռուսաստանում: Շոումենը շրջագայությունից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Instagram-ի իր էջում: Մեր ուշադրությունը գրավեց այս լուսանկարը: Եվ, կարծես, ոչ միայն մեր ուշադրությունը, Գարիկն ինքն էլ մի փոքր զարմացած է այս լուսանկարի պատճառով: Քանի որ, եթե ուշադիր նայես, ապա լուսանկարում կտեսնես երկու Մարտիրոսյանի:

«Ես, Գուլիկովը եւ Խաչմամուկը: Եկել ենք թոշակ ստանալու, եւ ահա այսպիսի անսպասելի ու հաճելի հանդիպում:

Հ.գ. Այս սելֆիում ամենազարմանալին այն է, որ ես ոչ միայն լուսանկարում եմ ինձ ու տղաներին, այլեւ 5 մետրի վրա կանգնած եմ Միշայի եւ Ռուսլանի միջեւ: Առեղծված է...»

Իսկ ահա եւ Վադիմ Գալիգինի հոլովակը նրանց համար, ովքեր հին Comedy Club-ի սուր հումորի երկրպագուն են:

 

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on



© NEWS.am STYLE