«Կարող եմ հպարտանալ ինձնով եւ այն ավանդով, որ բերել եմ այս գեղեցիկ կանացի սպորտի մեջ». VARDA

18:15   12 նոյեմբերի, 2018

Հանգստյան օրերին VARDA-ն զբաղված էր հատուկ ֆիթնես-ցուցադրությամբ, որի ժամանակ ներկայացրել է իր պարային ակումբը՝ հատուկ այդ նպատակով նրան հատկացված տաղավարում:

Հայուհին իր Instargam-ում պատմել եւ ցուցադրել է այն ամենը, ինչ տեղի է ունենում ցուցահանդեսում:

«Ես ձողի վրա պարում եմ կյանքիս կեսից ավելիի ընթացքում: Ռուսաստանի Pole Dance առաջին պաշտոնական առաջնությունից եւ այնտեղ իմ հաղթանակից հետո 10 տարի է անցել: Իսկ Ուկրաինայում իմ հաղթանակից հետո 15 տարի է անցել: Ես առաջին պարուհիներից մեկն էի, շատերը սովորել են իմ հոլովակներով…Ռուսաստանի առաջնությունում հաղթանակից հետո ես վարպետության դասերի շարք եմ անցկացրել Ռուսաստանի տարբեր քաղաքների «նկուղային» ստուդիաներում, որտեղ աղջիկները տետրեի մեջ գրառում էին տարբեր հնարքների անունները եւ տեխնիկայի նկարագրությունը…

Այսպես է հայտնվել «Վարդայի կախված վարժությունը», «Ռուսական շպագատը», «լոտոսը» եւ այլ տարրեր, որոնք հիմա մտնում են Pole Dance-ի համաշխարհային հնարքների աղյուսակի մեջ: Կարող եմ հպարտանալ ինձնով եւ այն ավանդով, որ բերել եմ այս գեղեցիկ կանացի սպորտի մեջ: Պարերը իմ կյանքն են»,- գրել է VARDA-ն:

Ի դեպ, նա երեկ գնացել է Մոսկվայում Սթինգի համերգին:



© NEWS.am STYLE