Քանյե Ուեսթն իր եւ ռեփեր Tekashi69-ի դեմ մահափորձից հետո հանրությանն է հայտնվել

16:13   12 նոյեմբերի, 2018

Այն, որ նոր դպրոցի փսլնքոտ ռեփերների միջեւ նոր ռեփ-պատերազմ է հասունանում՝ փաստ է: Երիտասարդներն իրենց չափից ավելի լուրջ են ընդունում եւ վերջին կես տարում միմյանց սաստիկ անվանարկում են: Եվ առայժմ հայտնի չէ՝ սա Արեւմտյան ու Արեւելյան ափերի՞ պատերազմ է, թե՞ հիմար երեխաները իրար մեջ են կռիվներ հրահրում իրենց երգերի տեքստերում փոխադարձ վիրավորանքների պատճառով:

Բեվերլի Հիլզում հանգստյան օրերին ռեփեր Tekashi69-ը նկարահանում էր համատեղ երգի հերթական հոլովակը, որին մասնակցում էին այնպիսի հսկաներ, ինչպես Քանյե Ուեսթը եւ Նիկի Մինաժը: Սակայն տաղավարում նկարահանումների ժամանակ, անհայտ անձը կրակոցներ է արձակել հենց նկարհանման վայրի ուղղությամբ: Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել: Նիկի Մինաժն այնտեղ չէր, միայն նրա թիմի անդամներն էին, իսկ ահա երկու ռեփերներն այնտեղ են եղել, եւ Քանյեին նրա թիկնապահներն անմիջապես տուն են տարել: Tekashi69-ը, ում պատճառով են հենց պարզաբանումներ կատարվում ռեփերների տարբեր բանդաների միջեւ, նույնպես ողջ ու առողջ է: Առայժմ:

Ոսստիկանությունը դեռեւս պարզում է, թե ինչ ինչ է տեղի ունեցել եւ ըստ արտաքին հսկման խցիկների նկարահանումների՝ որոնում է տղամարդկանց, որոնք ավտոմատային կրակահերթ են արձակել ավտոմեքենայից:

Քանյե Ուեսթը հանգիստ ներկայացել է հանրությանը:

41-ամյա ռեփերը մազերը վարդագույն է ներկել:

Աղբյուրները հայտնում են, որ այդպես է պահանջուն նոր հոլովակի սյուժեն:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE