Շքեղ Էմիլի Ռատաժկովսկին՝ Ավստրալիայի լողափում

22:12   12 նոյեմբերի, 2018

Ինչը կարող է մարդուն նման եղանակին ուրախացնել, եթե ոչ ծովից, օվկիանոսից, լողափից նկարները: Առավել եւս, որ ուշադրության կենտրոնում կիսամերկ մոդել Էմիլի Ռատաժկովսկին է:

Դեռ մեկ օր առաջ 27-ամյա գեղեցկուհին Լաս Վեգասի Palms Casino Resort-ում տեսախցիկների առջեւ էր լուսանկարվում, որտեղ REVOLVE Awards մրցանակաբաշխությունն էր անցկացվում:

Իսկ հիմա Էմիլին Ավստրալիայում է, ուր ժամանել է GQ Australia Men Of The Year Awards մրցանակաբաշխության համար:

Մինչեւ մրցանակաբաշխությունը մոդելը հասցրել  է հայտնվել պապարացիների տեսախցիկների օբյեկտիվներում այն ժամանակ, երբ ընկերուհու հետ գնացել էր Սիդնեյի լողափում լողանալու:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega



© NEWS.am STYLE