Հոլիվուդի գլխավոր «սպարտացին» անօթեւան է մնացել

20:30   12 նոյեմբերի, 2018

Շոտլանդացի դերասան Ջերալդ Բաթլերի երբեմնի շքեղ առանձնատունն ամբողջովին այրվել է Քալիֆորնիայում մոլեգնող հրդեհներից։

Հոլիվուդի լեգենդար «սպարտացին» սոցցանցերում տեղադրել է իր ավերված տան լուսանկարները։ Ինչպես գրել է apnews.com կայքը, Բաթլերը եւ մյուս բոլոր աստղերը, ում տները գտնվում են հրդեհների գոտում եւ վնասվել են, փորձում են աջակցել հրդեհի պատճառով անօթեւան մնացած սովորական քաղաքացիներին։

Բաթլերն ինքը Twitter-ում գրել է․ «Տարհանումից հետո վերադարձել եմ Մալիբուի իմ տուն։ Լոս Անջելեսում դժվար ժամանակներ են։ Հիացած եւ ոգեշնչված եմ հրշեջների քաջությամբ ու անձնազոհությամբ․․․»։

Ավելի վաղ հայտնում էին, որ իրենց քալիֆորնիական առանձնատներին հրաժեշտ են տվել օսկարակիր դերասան Չառլի Շինը եւ երգահան, երաժիշտ Նիլ Յանգը։

Ինչ վերաբերում է Բաթլերին, կինոմանները նրան գիտեն «Օպերայի ուրվականը», «300 սպարտացիներ», «Ռոքնռոլ երգողը», «Մերկ ճշմարտություն», «Օրինապահ քաղաքացին» եւ այլ ֆիլմերից։

Աղբյուր և ֆոտո՝ 

Twitter,

apnews.com,

en.mogaznews.com



© NEWS.am STYLE