Կիսամերկ Քիմ Քարդաշյանը՝ իր երեխաների հետ

10:10   13 նոյեմբերի, 2018

Այ, քեզ ցնցող լուսանկար:

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում կիսամերկ է կեցվածք ընդունել իր երեխաների՝ 5-ամյա դուստր Նորթի եւ 2-ամյա որդի Սեյնթի ընկերակցությամբ:

Հիշեցնենք, որ երեկ E! People's Choice Awards-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Սանտա Մոնիկայում: Կարմիր գորգին են հայտնվել հայտնի դեմքերը, բայց, ի դեպ, ինչը շատ տարօրինակ է, Քիմ Քարդաշյանը անմիջապես է դահլիճ մտել, որտեղ պետք է անցկացվեր պարգեւատրման արարողությունը: 38-ամյա հայուհին կարմիր գորգի վրա մեկ վայրկյանով հապաղել է:

38-ամյա հայուհին առաջին անգամ չի հայտնվել կարմիր գորգին:Եվ սա ասեկոսեների ու բամբասանքների առիթ է տվել, չնայած դահլիճում Քիմը հանդարտ կեցվածք է ընդունել խցիկների առջեւ:

Ի դեպ, հանգստյան օրերին Քիմին նկատել են Բեվերլի Հիլզում Epione Skin Clinic կլինիկայից դուրս գալիս, որը մասնագիտացած է պլաստիկ վիրահատությունների ոլորտում:

Լրագրողներն ու երկրպագուները հիմա գուշակում են, թե Քիմն այս անգամ որ մարմնամասին է անցնելու:

Լուսանկարները՝ Getty, Instagram



© NEWS.am STYLE