Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մասնավոր հրշեջներին են վարձել՝ կրակը մարելու գործում հարեւաններին օգնելու համար

11:11   13 նոյեմբերի, 2018

Ինչպես հայտնի է, արդեն քանի օր է Քալիֆորնիայում հրդեհներ են մոլեգնում: Կրակը ոչնչացրել է Քիմ Քարդաշյանի խորթ հոր, Լեդի Գագայի, Ուիլ Սմիթի, Ջերարդ Բաթլերի տները, այն առանձնատունը, որտեղ նկարահանում էին ամերիկյան «Ամուրին»: Հրդեհը հասել է Քիմ Քարդաշյանի տանը, որն ամուսնու եւ երեխաների հետ տարհանվել է: Բայց Աստված Քիմի հետ է, եւ կրակը կանգնել է անմիջապես հայուհու առանձնատան դիմաց, իսկ քամին այլ ուղղությամբ է փչել՝ շրջանցելով Քիմի եւ Քանյեի առանձնատունը, որը 20 մլն դոլար արժե:

TMZ-ն հայտնում է, որ Քիմն ու Քանյեն մասնավոր հրշեջների են վարձել, որոնք աստղերի հարեւաններին օգնում են մարել իրենց տներին կից հրդեհը:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում կիսամերկ կեցվածք է ընդունել իր երեխաների՝ 5-ամյա դուստր Նորթի եւ 2-ամյա որդի Սեյնթի ընկերակցությամբ:



© NEWS.am STYLE