Աննա Թրեւելյանի ոճով. Իրինա Շեյքը V Magazine-ի ֆոտոսեսիայի համար

12:22   13 նոյեմբերի, 2018

Հանգստյան օրերին Բեռլինում տեղի ունեցավ Germany GQ Men of the Year Award մրցանակաբաշխությունը եւ Komische Oper կարմիր գորգի վրա իր գեղեցկությամբ շլացրեց Իրինա Շեյքը:

Իսկ ավելի ուշ 32-ամյա մոդելի Instagram-ում հայտնվեց ահա այս նկարը: Իրինան լուսանկարվել է V Magazine-ի նոր ֆոտոսեսիայի համար:

Ռուս մոդելին լուսանկարում էր Կարին Բեքոֆը, իսկ գեղեցկուհու ոճաբանը նույնպես հայտնի Աննա Թրեւելյանն էր (հայկական արմատներով ոճաբան, որն ապրում է Լոնդոնում եւ Նյու Յորքում (մի քանի տարի առաջ Նյու Յորքում՝ Նորաձեւության շաբաթվա ժամանակ, նա ոճավորում էր Տիգրան Ավետիսյանի շոուն, ինչպես նաեւ աշխատել է Քենդալ եւ Քայլի Ջեների, Քիմ Քարդաշյանի, Էշլի Գրեհեմի հետ):

Ամսագիրը վաճառքի է հանվել երեկ եւ բացի բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի ընկերուհուց ֆոտոսեթին մասնակցել է նաեւ 33-ամյա Նատաշա Փոլին:

Մոդելը կրել է Balenciaga-ից կիպ ոսկեգույն տաբատ:

Լուսանկարները՝ Instagram, Getty



© NEWS.am STYLE