«Քանյե Ուեսթից փողի հոտ է գալիս». Քիմ Քարդաշյանն ամուսնուն աջակցել է գաղափարի գողության նոր սկանդալի լույսի ներքո

14:14   13 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին հայտնվել են մամուլի ուշադրության կիզակետում, չնայած այդ ուշադրությունը նրանցից երբեք մի կողմ չի էլ թեքվել)))

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղը The Cut-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր ասմուսին ռեփեր Քանյե Ուեսթն ուղղակի փող է բուրում:

«Քանյեից փողի հոտ է գալիս, ես չեմ կարող դա նկարագրել, բայց նրա հոտը, նրա պարֆումը հարստության հոտ է, փողի հոտ: Նա այնպես է բուրում, ինչպես Saint Laurent-ի թանկարժեք գովազդային արշավը»,- հայտարարել է հայուհին:

Քիմի դատողությունները հնչել են հենց այն պահին, երբ Քանյեն, կարծես, հերթական սկանդալի մեջ է ներքաշվել: Իր համերգների ժամանակ Քանյեն բարձրացվող բեմ է օգտագործում: Եվ ահա, նորզելանդացի երգչուհի Լորդը, որն, ի դեպ, Ոուեսթի ստեղծագործության երկրպագու է (անգամ նրա հետ երկու թրեք է կատարել), իր կուռքին մեղադրել է, որ նա բարձրացվող բեմի գաղափարն իրենից է գողացել:

22-ամյա երգչուհին վստահ է, որ Քանյեն եւ նրա հետ ելույթ ունեցող ռեփերները պետք է իրեն դրա համար վճարեն, չնայած տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ Քանյեն իր տեսարանները բեմականացնողի հետ արդեն 13 տարի է աշխատում, եւ այդ գաղափարը ռեփերն իրանականցրել է հենց 13 տարի առաջ, երբ երգչուհին 9 տարեկան էր…

Այնպես որ, Լորդը թվաբանության հետ կապված խնդիրներ եւ արագ հաստանալու ձգտում ունի…

Աղբյուրը՝ Daily Mail, TMZ

Լուսանկարները՝ X17Online-ի



© NEWS.am STYLE