Պրեմիերա. Անժելա Բարխուդարյանը ներկայացրել է դուստրերի մասնակցությամբ իր նոր տեսահոլովակը

11:23   13 նոյեմբերի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին արդեն հայտնել էր երգչուհի Անժելա Բարխուդարյանի երաժշտական նորության մասին: Այսպիսով, երգչուհու նոր՝  «Իմն ես» տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում:

Ինչպես ավելի վաղ երգչուհին նշել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցում՝ ռեժիսոր Նարեկ Քթոյանի առաջարկով այնտեղ նկարահանվել են նաեւ իր դուստրերը:

Երգի գործիքավորումը կատարել է Արման Սարգսյանը, կլարնետի հատվածը կատարում է Ռաֆայել Սահակյանը, ջութակ՝ Դավիթ Մաթեւոսյան, ակորդեոն՝ Արտակ Ադամյան, հարվածային գործիքներ՝ Տիգրան Սանոյան, բեք վոկալ՝ Արմեն Զոհրաբյան, կիթառ՝ Լեւոն Սիմոնյան։ Տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Քթոյանն է, օպերատոր՝ Արտյոմ Աբովյան:



© NEWS.am STYLE