«Խելագարվում եմ». դերասան Կարեն Ասլանյանը ներկայացել է նոր զուգերգով

13:35   13 նոյեմբերի, 2018

Սերիալային դերասան Կարեն Ասլանյանը, որին հայ հեռուստադիտողն այս շրջանում տեսնում է «Այրված անուրջներ» հեռուստասերիալում, վերջին ամիսներին ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ՝ որպես երգիչ: Կարենը երեկ ներկայացել է նոր երգով եւ զուգերգով: Այս անգամ դերասանը դուետ է կազմել երգչուհի Մաշ Իսրաելյանի հետ, որն առավել հայտնի է «Հայաստանի ձայնը» նախագծում իր մասնակցությամբ:

Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, որը նաեւ հանդիսանում է տվյալ զուգերգի պրոդյուսերը:

 



© NEWS.am STYLE