Քլոե Քրադաշյանը՝ «մարզահագուստով»

15:12   13 նոյեմբերի, 2018

Որքան տարողունակ է «մարզահագուստ» բառը, որը հայկական սրտի հետ է միախառնվում))))))))))))

Ահավասիկ, նույնիսկ հեռավոր Քալիֆորնիայում, փառահեղ Լոս Անջելեսում Քլոե Քարդաշյանը, որը դեռեւս հանգստյան օրերին երեկոյան սպիտակ զգեստով փայլում էր Սանտա Մոնիկայում անցկացված E! People's Choice Awards մրցանակաբաշխության պարգեւների հանձնման արարողությանը, սիրում է մարզահագուստ հագնել:

Ռեալիթի շոուի 34-ամյա աստղը Բեւերլի Հիլզում հյուրանոց է ուղեւորվել, որտեղից որոշել է բաժանորդներին, իսկ նրանք 82 միլիոն են, ուրախացնել գլխավոր դերում իր իսկ նոր լուսանկարներով:

Ի դեպ, հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը դեռեւս հարաբերություններ է պահպանում դստեր՝ Թրուի հոր, բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ, չնայած մարզիկը  հաջողացրել էր դստեր ծնվելուց մեկ շաբաթ առաջ հայուհուն դավաճանել երեք մարկապարուհիների հետ:

«Ես չափից ավելի եմ նրան սիրում եւ չափից ավելի եմ գնահատում «ընտանիք» բառը»,- վերջերս հայտարարել էր Քլոեն:



© NEWS.am STYLE