«Եթե երաժշտության բնագավառում չստացվի, առանց աշխատանքի չեմ մնա». Տիմատին իր ավտոլվացման կետն է բացել

17:09   13 նոյեմբերի, 2018

Աստղերը հասկանում են, որ փառքը ժամանակավոր եւ ոչ հուսալի երեւույթ է, ուստի հայտնիության գագաթնակետին գտնվելով, սկսում են գումարները տարբեր նախագծերում ներդնել. ինչ-որ մեկը հագուստ է կարում, մյուսը հանրային սննդի վայր է բացում, մեկ ուրիշը՝ ավտոլվացման կետ: Իսկ կան այնպիսիք, ովքեր միանգամից անում են այս ամենը. խոսքը Տիմատիի մասին է, ով Black star անվանումով հագուստի արտադրության իր բիզնեսին, ինչպես նաեւ հանրային սննդի վայրին (ռեփերը բուրգերային կետերի ցանց է ստեղծել), ավելացրել է ավտոլվացման կետը: Այո-այո, դուք չսխալվեցիք, որպես ապացույց երաժիշտն իր Instagram-ում հրապարակել է հոլովակ, որտեղ ցույց է տվել այդ ավտոլվացման կետը, որտեղ տեսանելի են շքեղ մեքենաներ:

View this post on Instagram

A post shared by Black Star (@timatiofficial) on

«Կարծես թե հաջորդ շաբաթ 3-4 նոր տեղ կավելացնենք: Տեղ արդեն չունենք: Մի խոսքով, եթե երաժշտության բնագավառում չստացվի, առանց աշխատանքի չեմ մնա)) եւ այո, եթե որոշեմ անձամբ լվանալ քո մեքենան, փող չեմ վերցնի: Կյանքում լավագույն երեւույթներն անվճար են», - հոլովակին կից գրել է ռեփերը:


© NEWS.am STYLE