1000-դոլարանոց կոշիկով Քիմ Քարդաշյանին եւ կարմիր մազերով Քանյե Ուեսթին «բռնացրել» են Հոլիվուդում

16:01   13 նոյեմբերի, 2018

Խցիկների առջեւ նրա յուրաքանչյուր հայտնվելը նույն բանն է, ինչ Նորաձեւության շաբաթում ցուցադրությունը: Միայն թե պոդիումի փոխարեն՝ նա սովորական փողոցում է, իսկ դիզայների փոխարեն՝ նրա հետ ամուսինն է: Խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է եւ բնականաբար՝ Քանյե Ուեսթի, որի Yeezy արտադրանքը մշտապես աչքի է զարնում Քարդաշյան-Ջեններ գերդաստանի անդամների հագին:

Բացառություն չէր նաեւ հանրությանը գերդաստանի հերթական հայտնությունը:

Քիմը, Քանյե Ուեսթը, Քորթնին, Քլոեն եւ ընտանիքի ընկեր Ջոնաթան Չեբանը գնացել են Լոս Անջելեսի հայտնի ռեստորաններից մեկը՝ The Henry Restaurant:

Քիմը հանրությանն է ներկայացել ամուսու Yeezy հավաքածուի կոշիկով: Այն, ի դեպ, արժե 1000 դոլար:

Քանյեն դեռեւս չի փոխել մազերի գույնը: Ահա արդեն 2 օր է ռեփերը մազերը կարմիր է ներկել:

Ամբողջ ընտանիքը մեկ օր առաջ ցնծում էր Քանյեի եւ Kid Cudi-ի համերգին, եւ հնարավոր է՝ ռեփերների հաջողությունը Լորդին հանգիստ չի տալիս, որը վստահեցնում է, որ Քանյեի թիմը շոուի գաղափարն իրենից է գողացել:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի, X17Online-ի



© NEWS.am STYLE