Օլգա Բուզովան աղջիկ կորդեգրի, եթե առաջիկա 2 տարում չծննդաբերի

19:22   13 նոյեմբերի, 2018

Օլգա Բուզովան աղջիկ կորդեգրի, եթե առաջիկա 2 տարում չծննդաբերի: Հանրահայտ կատարողը եւ հեռուստահաղորդավարը այս մասին ինքն է հայտնել «ԿՊ»-ի հետ հարցազրույցում, որի ժամանակ նշել է, թե մտադիր է զբաղվել իր անձնական խնդիրների լուծմամբ:

«Ես արդեն երկու տարուց 35 տարեկան կդառնամ: Այս ընթացքում հարկավոր է տղամարդ գտնել:

Անկասկած, բազմաթիվ տարբերակներ կան, թե ինչպես կարելի է երեխա ունենալ առանց տղամարդու: Բայց այստեղ… Չգիտեմ, թե հետս ինչ է կատարվել վերջին հյուրախաղերի ժամանակ: Ես միշտ երազել եմ լիարժեք ընտանիքի մասին: Չեմ ցանկանում ժամանակը բաց թողնել, որ երեխան հայտնվի 40 կամ 50 տարեկանում, չնայած հիմա այսպես էլ է կարելի: Ուզում եմ երիտասարդ մայրիկ լինել եւ դստերս հարսանիքին մի լավ ուրախանալ, եւ տատիկ դառնալ…Մի խոսքով՝ կապրեմ ինչեւ 35, իսկ հետո հարցը կլուծեմ: Ես առանց տղամարդու լավ եմ զգում:

Այսպես շատ ավելի հեշտ է ապրել՝ ես ամեն ինչ ինքս կարող եմ անել: Երեխա ունենալու ցանկությունը սրտումս է առաջացել: Իսկ թե իրականում ինչպես կլինի, ոչ ոք չգիտի: Ես կարող եմ պատմել, որ սիրելի աշխատանքով եմ զբաղվում, աներեւակայելի շոուի եմ պատրաստվում: Իսկ գուցե 10 տարի հետո բորշ կպատրաստեմ եւ դրա մեջ կտեսնեմ իմ կյանքի իմաստը»,- նշել է աստղը. 



© NEWS.am STYLE