Մարինկա Խաչատրյանը՝ դասական ոճում (ֆոտո)

18:25   13 նոյեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, Instagram-ում բավականին ակտիվ է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների հետ կիսվում է տվյալ օրվա իր աշխատանքով, դիմահարդարմամբ եւ կերպարներով:

Հերթական լուսանկարում Մարինկան ներկայացել է դասական ոճում: Դերասանուհին նախընտրել է մոխրագույն երանգը՝ դասական շալվարը համադրելով մոխրագույն բաճկոնակի եւ սեւ բարձրակրունկների հետ:

21-ամյա դերասանուհին նման look-ով ներկայացել է հեռուստասերիալի նկարահանմանը, այնպես որ՝ երկրպագուները նրա հերոսուհուն առաջիկայում կտեսնեն հենց այս կերպարով:)



© NEWS.am STYLE