Սամբուրսկայան շանը ոտքով հրելու համար հանդիմանել է Վոլոչկովային

22:33   13 նոյեմբերի, 2018

Անաստասիա Վոլոչկովան կրկին աղմուկի կենտրոնում է, եւ դրա ականատեսը «Նոր ռուսական սենսացիաներ» ծրագրի հանդիսատեսն է։ Պարզվում է՝ բալետի պարուհու հայրը՝ Յուրի Ֆեոդորովիչը, տասը տարի առաջ երկու ինսուլտ է տարել, ինչի հետեւանքով նրա աջ կողմն ամբողջովին կաթվածահար է եղել։

նախկինում նա սեղանի թենիսի ԽՍՀՄ չեմպիոն է եղել, իսկ այժմ անօգնական եւ հարազատներից կախման մեջ գտնվող հաշմանդամ է։ Անաստասիան Սանկտ Պետերբուրգ է մեկնել, որպեսզի կարգուկանոն հաստատի ծնողի բնակարանում։ Բալետի պարուհին համոզված է, որ տունը հարմարեցված չէ անօգնական հոր կենցաղի համար։ Եվ որ հայրն այդ վիճակում է, մեղավոր է նրա քաղաքացիական կինը։ Նաստյան որոշել է վռնդել հոր նոր կնոջը, եւ նրանց միջեւ վեճ է ծագել։

Սակայն հաղորդման հանդիսատեսին վրդովեցրել է ոչ թե պարուհու այդ քայլը, այլ այն, որ նա ոտքով հրել է հոր քաղաքացիական կնոջ շանը։ Վոլոչկովային այդ մասին գրել են բոլոր սոցցանցերում՝որ այդ վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, եւ գեղեցկուհին պետք է իրեն զուսպ պահի։ Չի կարողացել իրեն զսպել եւ իր կարծիքն է հայտնել նաեւ դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան։

«Անաստասիա Վոլոչկովա, դուք կեղտ եք։ Ձեր գլխին խփոք։ Սակայն ողջ Իվանովսկու առաջ տեսախցիկով ի ցույց դնել հասարակությանը, թե ինչ է կատարվում ձեր ընտանիքո՞ւմ։ Ավելի ցածր հնարավոր չէ՞։ Աշխարհի աչքի առջեւ մա՞հն էլ գեղեցիկ է։ Խփի՛ր գլխիդ։ Մաշկիդ ձգումները դա թույլ են տալիս։ Խեղճ կենդանի՞ն ինչով է մեղավոր»,- վրդովվել է Սամբուրսկայան։

Հիշեցնենք, որ Նաստասյա Սամբուրսկայան, ինչպես եւ շատ այլ աստղեր, ակտիվորեն օգնում են կենդանիների ապաստարաններին։ Ավելին, թատրոնի դերասանուհին խնդրում է ներկայացումից հետո իրեն ծաղիկներ չնվիրել, այլ շների համար կեր գնել, որն ինքը տանում է լքված կենդանիներին։



© NEWS.am STYLE