«Մարդկանց դուր է գալիս, որ իրենց խաբեն». VARDA

23:14   13 նոյեմբերի, 2018

Հայուհու Instagram-ը նորից համալրվել է հերթական նկարով, որը նա այսպես է մակագրել… «Մարդկանց դուր է գալիս, որ իրենց խաբեն: Դառը ճշմարտությունն այլեւս չի կարող մրցել քաղցր ստի հետ: Այսօր կեղծիքի վրա է կառուցվում ընկերությունը, սերը, բիզնեսը....Ինչպես ասում էր իմ հին ծանոթը՝ «Մարդկանց հույս նվիրիր, դա նրանց դուր է գալիս...», - գրել է VARDA-ն եւ հավելել. «Ով կգուշակի՝ ինչ է իմ բաժակում, նա ինձանից շատ լայքեր եւ օդային համբույրներ կստանա»:

Իր Instargam-ում հայուհին պատմել եւ ցույց է տվել այն ամենը, ինչ կատարվում էր ցուցահանդեսի ժամանակ:

«Ես կյանքիս կեսից ավելին ձողի վրա եմ պարում: Ռուսաստանում Pole Dance-ի առաջին պաշտոնական առաջնությունից եւ դրանում իմ հաղթանակից 10 տարի է անցել: Իսկ Ուկրաինայում իմ հաղթանակից 15 տարի է անցել: Ես ամենաառաջին պարուհիներից էի, շատ շատերը սովորում էին իմ տեսանյութերից...Ռուսաստանի առաջնությոնում իմ հաղթանակից հետո Ռուսաստանի տարբեր քաղաքների «նկուղային» ստուդիաներում ես մի շարք վարպետության դասեր եմ անցկացրել, որտեղ աղջիկները տետրերում գրում էին հնարքների անունները եւ տեխնիկայի նկարագրությունը...

Այդպես առաջացան  «վիս Վարդա», «Ռուսական շպագատ», «լոտոս» եւ այլ տարրեր, որոնք այժմ մտնում են Pole Dance համաշխարհային հնարքների աղյուսակում: Կարող եմ հպարտանալ ինձանով եւ այն ներդրումով, որը ես ունեցել եմ այս գեղեցիկ կանացի սպորտաձեւում: Պարն իմ կյանքն է», - գրել է  VARDA-ն: 

Ի դեպ, երեկ նա ներկա էր Մոսկվայում Սթինգի համերգին:



© NEWS.am STYLE