Էլվիրա Ավդոլյանը՝ Ռուսաստանի 15 ամենանախանձելի հարսնացուների շարքում

20:11   13 նոյեմբերի, 2018

Ռուսաստանի «15 ամենանախանձելի հարսնացուների» թվում է 22-ամյա Էլվիրան՝ բիզնեսմեն Ալբերտ Ավդոլյանի դուստրը։

Այս վարկանիշն օրերս հրապարակել է ռուսական People Talk հրատարակչությունը։ Էլվիրա Ավդոլյանն Instagram-ի իսկական աստղ է։ Նրա սելֆիները հարյուրավոր մեկնաբանություններ են հավաքում, իսկ Zuhair Murad զգեստների հավաքածուին ցանկացած աղջիկ կնախանձի»,- ասվում է հոդվածում։ Մի խոսքով, Էլվիրան մոդայի նախանձախնդիր հետեւորդ է, ինչի մասին վկայում է Instagram-ում նրա էջը։

Միաժամանակ, People Talk-ը նշում է, որ Էլվիրան անհասանելի է՝ առաջին հերթին իր բնավորության եւ դաստիարակության պատճառով, երկրորդը՝ երիտասարդ միլիոնատիրուհին Մոսկվայում անձնական վարորդով Rolls Royce-ով է տեղաշարժվում։

Ալբերտ Ավդոլյանը ռուսական բիզնեսմեն է, ով իր կապիտալը հեռուստակոմունիկացիաների ոլորտում է կուտակել։ Նա մասնաբաժին է ունեցել Carsdale եւ Teleconet ընկերություններում։ Ավդոլյանի կարողությունը 700 միլիոն դոլար է գնահատվում։



© NEWS.am STYLE