Ի՞նչ է պատահել Ռուսաստանի հումորի հետ եւ ինչո՞ւ չի կարելի կատակել Պուտինի թեմայով. Գուդկովը, Սոբոլեւը եւ Satyr-ը «вДудь» ծրագրի հյուրն են

10:15   14 նոյեմբերի, 2018

Այո, ճշմարտությունից չես փախչի: Ռուսաստանում՝ դաշնային ալիքներում հումորը մեծ խնդիր է դարձել: Այս մասին, նաեւ այն մասին, թե ինչու չի կարելի կատակել Պուտինի թեմայով ներկայացվել է «вДудь» ծրագրի նոր թողարկման մեջ:

Վերջին տարիներին Ռուսաստանում հումորն, այսպես ասած, անչափ ստերիլ է եղել: Մասամբ քաղաքական գրաքննության եւ ամրապնդված պահպանողականության պատճառով: Մասամբ՝ աստղերի ինքնահանգստացման ցանկությամբ. մարդիկ, որոնք ժամանակին մեր կյանքի մեջ էին ներխուժում գլամուրի եւ շոուբիզի անզիջում ծաղրով, իրենք են դարձել շոուբիզնես, պատվել են ոսկյա կեղեւով եւ դադարել են զարգանալ:



© NEWS.am STYLE