Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Քանյե Ուեսթին դստեր՝ Չիկագոյի հետ

12:12   14 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում ցույց է տվել Քանյե Ուեսթին դստեր՝ Չիկագոյի հետ: Հայուհին հազվադեպ է հրապարակում դստեր լուսանկարները, որը տարեսկզբին է ծնվել՝ փոխնակ մորից:

Հիշեցնենք, որ բժիշկները Քիմին արգելել են ծննդաբերել, քանի որ դա նրա առողջության համար վտանգավոր է: Բայց աստղերը ցանկանում էին եւ ցանկանում են էլի երեխաներ ունենալ, ուստի դիմել էին փոխնակ մոր ծառայությանը: Այդ ժամանակ ռեալիթի շոուի աստղը եւ նրա ամուսինը ստիպված էին մոտ 50 հազար դոլար ծախսել:

Ընդ որում՝ լուրեր են պտտվում, որ ամուսինները մտադիր են մոտ ժամանակներս դիմել նույն կնոջը եւ կրկին օգտվել նրա ծառայությունից, առավել եւս, որ Քանյեն շարունակ հայտարարում է, թե ցանկանում է 7 երեխա ունենալ: Իհարկե, Քիմի արձագանքը ժառանգների այս թվին ավելի շուտ բացասական է: Հայուհու կարծիքով՝ առավելագույնը, ինչին համաձայն է՝ չորս երեխան է:

Դե ինչ, երեքը կան, մնում է մի փոքր էլ սպասել…



© NEWS.am STYLE