Էլզա Սկիապարելիի հայկական սվիտերը

11:45   14 նոյեմբերի, 2018

Էլզա Սկիապարելին այն կինն է, որը ժամանակակից հագուստը շատ ավելի վաղ է ստեղծել, քան սկսել են այն հասկանալ ու հագնել: Քչերը գիտեն, որ նա հռչակվել է հայուհիների շնորհիվ:

«Газета.Ru»-ն, մտաբերելով Սկիապարելիի նորաձեւ հայտնագործությունները, որը մահացել է 45 տարի առաջ, հայտնում է, որ նա ցանկանում էր հանդիսատեսին հենց ապշահար անել: Առաջին բանը, որով Էլզան աչքի էր ընկնում, թրոմփլեյ էֆեկտով սվիտերներն էին՝ հատուկ օպտիկական պատրանքով: Չնայած գաղափարը Էլզային չէր պատկանում, նա անսովոր հագուստը ճիշտ ժամանակին նկատել էր իր ծանոթներից մեկի հագին: Դա Հայաստանից ներգաղթած հայուհու աշխատանքն էր, ում Սկիապարելին առաջարկել է համագործակցել:

Այսպես համատեղ ջանքերով  թողարկվել է Էլզայի առաջին հավաքածուն, որից հետո դիզայները մարզահագուստի հավաքածուի խոշոր պատվեր է ստացել:

Դրա վրա Էլզայի հետ աշխատել են Փարիզի հայ համայնքի կանայք: Արդյունքում՝ այս պատվերը Սկիապարելիին հանրահայտ դարձրեց, իսկ հայուհիներին թույլ տվեց սեփական տրիկոտաժի ֆաբրիկա ձեռք բերել:

Աղբյուրը՝  gazeta.ru,

blissfrombygonedays.com

collectorsweekly.com

vogue.com



© NEWS.am STYLE