Երգչուհի P!nk-ի ամուսինը խոստանում է Մալիբուում դիակապտողներին տեղում գնդակահարել

13:07   14 նոյեմբերի, 2018

Ինչպես հայտնի է, Քալիֆորնիայում հրդեհը նահանգի պատմության մեջ ամենամասշտաբայինն է: Կրակը չի շրջանցել Մալիբուն, որտեղ հիմնականում մեծահարուստներն են բնակվում, որոնց թվում մեծաթիվ են հանրահայտ մարդիկ: Շատերն իրենց տները կորցրել են, սակայն հարյուրավոր տների, որոնց բնակիչները տարհանվել էին, կրակը չի հասել:

Չնայած ոստիկանները շրջանում պարեկում են, բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց դատարկ տները դիակապտողների ավարը կդառնան:

Երգչուհի P!nk-ի ամուսին Քերի Հարթը խոստանում է դիակապտողներին տեղում գնդակահարել, որոնք կթափանցեն այն գոտի, որտեղ մինչեւ հրդեհը բնակվել է կնոջ հետ:

Քերին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված են մի խումբ բնակիչներին՝ ձեռքներին զենք պահած, ինչով դիակապտողներին տեղեկացրել է, որ նրանք ողջ մնալու շանս չունեն, եթե գան տները կողոպտելու:



© NEWS.am STYLE