Մայլի Սայրուսի տնից հրդեհը խնայել է միայն «Սեր» նշանը

15:14   14 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 8-ից Քալիֆորնիայում մոլեգնում են անտառային հրդեհները: Ավելի քան 200 մարդ անհայտ կորած է համարվում: Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 200 հազար բնակիչ, այրվել է գրեթե 7 հազար տուն: Զոհերի թիվը հասել է 42-ի:

Ամեն ինչից բացի, Մալիբուն ընդգրկած հրդեհը ոչնչացրել է մեծ թվով հայտնիների տները, որոնց թվում են Նիլ Յանգը, Ջերարդ Բաթլերը, Քիմ Բեսինջերը եւ այլք:

Նման ճակատագրից զերծ չի մնացել նաեւ Մայլի Սայրուսի եւ Լիամ Հեմսվորթի առանձնատունը:

Աստղերի տնից հրդեհը թողել է միայն «Սեր» նշանը: Ի դեպ, հրդեհի ժամանակ Մայլին շրջագայությունների մեջ էր, իսկ Լիամը տանն էր, նա փրկել է տնային կենդանիներին եւ կարողացել նրանց անվտանգ հեռավորությամբ տանել:

Չնայած դրան, աստղերն իրենց The Happy Hippie Foundation բարեգործական հիմնադրամից 500 հազար դոլար են հատկացրել The Malibu Foundation-ին՝ հրդեհից տուժածներին օգնելու համար:

«Մայլին եւ Լիամը ողջ ու առողջ են, նրանք եւ նրանց կենդանիները հրդեհից փրկվել են: Նահանգը եւ շրջանը նրանց համար շատ թանկագին են, ուստի նրանք որոշել են միջոցներ հատկացնել շրջանի վերականգնման համար, որտեղ նա եւ Լիամը շատ հաճելի հիշողություններ ունեն»,- նշված է աստղերի ներկայացուցիչների հգայտարարության մեջ:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, Backgrid-ի



© NEWS.am STYLE