Ալեքսիս Օհանյանը՝ հայկական թրով կոնյակի տակառի ֆոնին

14:14   14 նոյեմբերի, 2018

Օրերս Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրն Instagram-ի իր էջում բաժանորդների հետաքրքրությունն էր առաջացրել այն հայտարարությամբ, որ նոր հայկական գաղտնի նախագիծ է պատրաստում: Եվ ահա, երեկ Ալեքսիսը բրենդի է ներկայացրել, որը Shakmat է կոչվում:
Ավելի վաղ Ալեքսիսն իր թիմի հետ Հայաստան էր ժամանել, որտեղ զբաղվել էր իր նոր նախագծով, որը ներկայացրել է իր միկրոբլոգում տեղադրած հոլովակում:

Ալեքսիսն իր միկրոբլոգում ավելի ուշ հոլովակի նկարահանումներից լուսանկար է հրապարակել, հանուն որի ձեռներեցի թիմը նրա հետ միասին ամռանը 24 ժամով Հայաստան էր եկել:

«Նկարահանումներից կադր, որը կատարվել է Հայաստանում 24 ժամ գտնվելու ժամանակ, որտեղ աշխատել ենք Shakmat նախագծի վրա:

Մենք այդ օրը կուշտ կերանք այն բանից հետո, երբ հոլովակը նկարահանում էինք մինչեւ լուսաբաց: Ես պատկերացում չունեմ, թե ինչու է ձեռքիս թուր հայտնվել»,- Ալեքսիսն այսպես է մակագրել լուսանկարը:



© NEWS.am STYLE