«Կորուսյալները». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

20:10   14 նոյեմբերի, 2018

Հարգելի ընթերցողներ, NEWS.am STYLE- ը շարունակում է ձեզ խորհուրդ տալ սերիալներ, որոնք արժանի են ձեր ուշադրությանը: Այս անգամ մենք կխոսենք մի սերիալի մասին, որը գրավել էր հանդիսատեսին շատ ավելի շուտ, քան  «Գահերի խաղը»:

«Կորուսյալները»` ավելի հայտնի որպես «Lost», ամերիկյան սերիալ է, որը ցուցադրվում էր ABC ալիքով 2004 թ. սեպտեմբերի 22-ից մինչեւ 2010 թ. մայիսի 23-ը եւ բաղկացած է 6 եթերաշրջանից:

Oceanic Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվում մի կղզու մոտ: Փրկված ուղեւորները պետք է հասկանան, թե որտեղ են նրանք եւ փորձեն ապրել մի կղզում, որը կարծես դրախտային վայր է, սակայն այդպիսին չի հանդիսանում: Կղզին շատ գաղտնիքներ է թաքցնում իր մեջ:

Եթե ​​փորձենք մեկ բառով նկարագրել այս սերիալը, ապա այդ բառը կլինի հանելուկ: Սերիալի հեղինակ Ջ. Ջ. Աբրամսը կարողացավ ինտրիգային զգացում պարգևել մեզ և ամենակարեւորըն այն է, որ մեզ դա դուր եկավ: Հեռուստադիտեղին հերոսները գերի են վերցնում եւ  բաց չեն թողում մինչեւ վերջին պահը՝ պահելով  անտեղյակության մեջ. տպավորությունն այնպիսին է,  կարծես, Սթոքհոլմի սինդրոմ լինի (տուժողները համակրում են  իրենց տանջողներին):

Կերպարները եւ դերասաններ համալրում են պատմությունը: Առաջնորդ Ջեքը (Մեթյու Ֆոքս), խորամանկ Քեյթը (Էվանջելին Լիլլի), խարիզմատիկ Սոյերը (Ջոշ Հոլոուեյ), իմաստուն Լոքքը (Թերրի Օ'Քուին), բարեսիրտ Հյուգոն(Խորխե Գարսիա) եւ շատ-շատերը… Սերիալը ձեզ  կերպարների մեծ ցանկ է ընձեռնում, որոնցից դուք կարող եք ընտրել, թե ում երկրպագել: Ամենակարեւորն  այն է, որ կերպարները բոլորն էլ եռանդուն են եւ գրավիչ՝ առանց բացառության:

Իզուր չէ, որ ես անվանեցի սերիլաը հանելուկ. եթե հիմնականում սերիալներն ինտրիգ են առաջացնում  մեկ անգամ ամբողջ եթերաշրջանում, ապա Lost-ի յուրաքանչյուր սերիա հանդիսանում է ինտրիգա, իսկ ամեն եթերաշրջանի վերջում,երբ մտածում ես, որ պատասխանը գտել ես, շոուն մի այնպիսի գլուխգործոց է անում,որ հանդիսատեսը ապշած է մնում:

Սերիալում կարմիր թելով ընթանում է 4 8 15 16 23 42 թվերի հաջորդականությունը: Այս թվերը չեն թողնի ձեզ հանգիստ եւ կհանդիսանան անքնության պատճառ:

Սերիալը մանրամասն նկարագրում է առօրյաից դուրս մարդու բնույթն ու էությունը՝ ցույց տալով իր ամբողջ ներքին աշխարհը:

Եթե ​​բոլորը ներկայումս մտածում են  այն հարցի շուրջ, թե ինչպես է վերջանալու «Գահերի խաղը», ապա  Lost-ի դեպքում, այդ հարցը մինչև վերջին պահը անհայտ էր:

Ես, նույնիսկ, հիշում եմ, որ  վերջին եթերաշրջանի պրեմիերայից առաջ, ռուսական Առաջին ալիքում դուրս եկավ Ալեքսանդր Գորդոնի հաղորդումը (շատ ազդեցիկ գործիչ, ռուսական հեռուստաընկերությունում), որտեղ քննարկվում էր, թե ինչու է հանրությունը այդքան հիացած Lost-ով եւ ինչ ավարտ կունենա այս պատմությունը:

Lost-ը հիասքանչ սերիալ է, որը միաժամանակ ընդգրկված է այն սերիալների ցուցակում, որոնք բարձրացրեցին սերիալները նոր մակարդակի վրա՝ այսպիսով ձեռնոց նետելով մյուս ֆիլմերին:

Բարի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE