Գարիկ Մարտիրոսյանը լուսանկարվել է լեգենդի հետ

17:15   14 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը լուսանկարվել է լեգենդի հետ: Այո, այո՛:

Շոումենի Instagram-ում հերթական լուսանկարն է հայտնվել, որտեղ կադրը զարդարում են Սեմյոն Սլեպակովը եւ Գարիկ Մարտիրոսյանը:

«Երկու լեգենդները. «Տնային կալանք» սերիալը ստեղծողը եւ «Տնային կալանք» սերիալը ստեղծողի հետ սելֆի ստեղծողը: Ո՞վ է արդեն դիտել Սեմյոն Սլեպակովի ստեղծագործությունը: Սերիալը հավանեցի՞ք»,- մակագրել է Գարիկը:

Իսկ հանգստյան օրերին «Երեկոյան Ուրգանտը» շոուի ժամանակ Իվան Ուրգանտի հյուրն էին Գարիկ Մարտիրոսյանը եւ Ժաննա Լեւինան: Աստղային զույգը եկել էր պատմելու Գարիկ Մարտիրոսյանի նոր՝ «Երգիծաբանի կնոջ օրագիրը» գրքի մասին, որի հասույթն, ի դեպ, կփոխանցվի Կոնստանտին Խաբենսկու ծանր հիվանդություններով երեխաների օգնության հիմնադրամին:



© NEWS.am STYLE