«Օգնեցե՜ք, մոտս սրացում է սկսվել, շտապ ոճի պատվաստանյութ ներարկեք». VARDA

18:27   14 նոյեմբերի, 2018

Տաղանդավոր մարդն, այնուամենայնիվ, ամեն ինչում է տաղանդավոր: Շարունակում ենք հետեւել պարուհի VARD-ի Instagram-ին, քիչ է ասել հետեւում ենք, այնտեղից դուրս չենք գալիս եւ ուրախանում ենք հայուհու յուրաքանչյուր գրառման համար:

Եվ այսպես՝ VARDA-ն այս անգամ ստանձնել է նորաձեւամոլ կնոջ դերը, որը ձեզ կօգնի հագնվել:

Պարուհին ուրախ լուսանկար է հրապարակել, որը հետեւյալ կերպ է մակագրել:

«Ալլո, սա «նորաձեւության օգնությո՞ւնն է»:
Օգնեցե՜ք, մոտս սրացում է սկսվել, շտապ ոճի պատվաստանյութ ներարկեք, զգեստապահարանս լեփ-լեցուն է, բայց ամենեւին չգիտեմ՝ ինչ հագնել»,- գրել է նա՝ այնուհետեւ հավելելով Մոսկվայում իր ակումբի տեղը եւ հասցեն:

«Մարդկանց դուր է գալիս, որ իրենց խաբեն: Դառը ճշմարտությունն այլեւս չի կարող մրցել քաղցր ստի հետ: Այսօր կեղծիքի վրա է կառուցվում ընկերությունը, սերը, բիզնեսը....Ինչպես ասում էր իմ հին ծանոթը՝ «Մարդկանց հույս նվիրիր, դա նրանց դուր է գալիս...», - ավելի վաղ գրել է VARDA-ն: 



© NEWS.am STYLE