Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ երեկոյան սպիտակ զգեստով

19:15   14 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, շարունակում է մեր ուշադրությունը գրավել Instagram-ում իր հաղորդագրություններով: Շոումենի կինն այս անգամ լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է երեկոյան սպիտակ զգեստով:

Կասկածում ենք, որ երեկ Ժաննան ուղեւորվել էր Մոսկվայում անցկացված «Տարվա կինը» մրցանակաբաշխության արարողությանը:

«Երեկ այցելեցի տարվա ամենագլամուրային երեկոներից ամենագլամուրայինին, որը կազմակերպել էր ամենագլամուրային ամսագրերից ամենագլամուրայինը:

Անկեղծ ասած՝ աչքերս շաղվեցին ամեն քառակուսի մետրի վրա գլամուրային մարդկանց քանակությունից: Ես, իհարկե, ինչ մեղքս թաքցնեմ, այս երեկոյին պատրաստվել էի եւ հնարավորինս զուգվել:

Մետաքսը, սպիտակ փետուրները, սպիտակ չալման, արծաթե հերակալները, կարմիր շրթներկը պետք է ինձ այդ օրը անկրկնելի դարձնեին, սակայն իմ թեթեւամիտ երեւակայությունը չարդարացրեց, մյուս ծանրքաշային գլամուրային աստղերի համեմատությամբ՝ ինձ զգում էին ինչպես փետուրների ու իրարանցման մեջ ընկած հրաշք: Փառք Աստծո, որ թատրոնի սպիտակ պատերը հմտորեն քողարկեցին իմ համեստ հանդերձանքը»,- գրել է Ժաննան:



© NEWS.am STYLE