Սոֆի Մխեյանը բացահայտել է իրեն հաճախ տրվող հարցերի պատասխանները

15:25   14 նոյեմբերի, 2018

Ինչպես շատ հայտնիների՝ Սոֆի Մխեյանին էլ երկրպագուներն ու անծանոթները հաճախ ուղղում են հարցեր՝ ցանկանալով իմանալ իրենց սիրելի արտիստին վերաբերող ցանկացած մանրամասներ:

Սոֆին Instagram-ի իր նոր հրապարակման մեջ չի զլացել եւ բացահայտել է իրեն հաճախ տրվող հարցերի պատասխանները:

«Ինձ հաճախ հարցնում եք... Ձեր հասա՞կը, քա՞շը, ակնոցը օպտիկակա՞ն է, թե՞ ոչ:) տարիքը…
Հասակը՝ 1.70, քաշը՝ 57 (փոփոխվում է:): Տեսողությունը-100% (ակնոցն ու ակնոցները իմ օպտիկական չեն), տարիքը՝ 34: Եթե ուրիշ հարցեր կան, խնդրեմ՝ գրեք մեկնաբանություններում:)
Կպատասխանեմ, բարի եմ:)»,-իր տեղադրած հերթական լուսանկարի ներքո ամփոփել է երգչուհին:)



© NEWS.am STYLE