«Իմ ընկեր, իմ օգնական…» Էմմիի ջերմ շնորհավորանքը՝ որդուն (ֆոտո)

14:23   14 նոյեմբերի, 2018

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, երգչուհի Էմմիի որդին՝ Դանիել Գրիգորյանը, կամ Դանին, ինչպես նրան անվանում է մայրիկը, նշում է ծննդյան 3-ամյակը:

ԱՄՆ-ում բնակվող երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է որդու լուսանկարներն ու կիսվել իր ջերմ շնորհավորանքով:

«Իմ կյանքի իմաստ, իմ լույս, իմ ընկեր, իմ օգնական, իմ բարի մարդուկ-սիրում եմ քեզ: Happy birthday, տղաս»,-գրել է երգչուհին:

NEWS.am STYLE-ը եւս միանում է Դանիին ուղղված բոլոր շնորհավոևանքներին՝ նրան մաղթելով առողջություն եւ անհոգ մանկություն:



© NEWS.am STYLE