Պենելոպե Քրուզը հրապարակել է իր եւ ամուսնու՝ Խավիեր Բարդեմի արխիվային լուսանկարը

17:25   14 նոյեմբերի, 2018

Դերասանուհի Պենելոպե Քրուզը բավականին ակտիվ է Instagram-ում: Պենելոպեն տարբեր լուսանկարներ է տեղադրում սոցիալական ցանցի իր էջում ոչ միայն իր նոր ֆոտոշարքերից, այլեւ արխիվային ալբոմներից:

Այսօր եւս դերասանուհին ընկել է հիշողությունների գիրկը եւ վերհիշել իր եւ ամուսնու՝ Խավիեր Բարդեմի արխիվային լուսանկարը, որն արվել է «Խոզապուխտ» ֆիլմի նկարահանման ժամանակ:

Ֆիլմը նկարահանվել է 1992 թ-ին, երբ դեռ Պենելոպեն եւ Խավիերը ընկերություն անգամ չէին անում: Դերասանները սկսել են հանդիպել 2007 թ-ին, իսկ նրանց հարսանիքը կայացել է 2010 թ-ին:



© NEWS.am STYLE