«Дом-2» շոուի մասնակիցը խայտառակել է Իրինա Ալեգրովային

23:02   14 նոյեմբերի, 2018

Օրերս մենք արդեն հիշել ենք Իրինա Սլեգրովային, ում համերգները կայծակնային արագությամբ ձախողվում են: Իրինայի համերգներին դահլիճները կիսադատարկ են, եւ ընդհանրապես նա չի տեղավորվում իր շրջագայությունների մեջ, ինչպես նաեւ ֆոնոգրամայով է երգում: «Дом-2» շոուի մասնակից Ռուստամ Սոլնցեւը, չգիտես ինչու, որոշել է Ալեգրովայի մասին խոսել:

«Մտնում եմ YouTube. «Իրինա Ալեգրովայի կենդանի ելույթն» է,- «Дни.ру»-ի հետ հարցազրույցում ասել է Սոլնցեւը: – Եվ ամենուր ֆոնոգրամա: Սա մեռյալ, խանձված դաշտ է: Սիրելի երգչուհին ինչո՞ւ մեզ  չի սիրում, ինչո՞ւ է թույլ տալիս ահա արդեն 30 տարի  անպատկառ մնալ: Ես ծանոթ եմ հեռուստատեսության օրենքներին:  Բայց ամբողջ մեներգը կատարել տոտալ ֆոնոգրամով…

Հիշում եք, 20 տարի առաջ «Ինչո՞ւ եք ֆոնոգրամա օգտագործում» հարցի դեպքում անբասիր ալիբի կար: Մեզ առակներ էին պատմում այն մասին, որ իբր խուտորների, աուլների եւ ղշլաղների բեմերը, որտեղ «համաշխարհային համերգաշրջաններ» են վարում, սարքավորված չեն: Տարիներ անցան, բայց ամբողջությամբ ֆոնոգրամա է, նույնիսկ իմ սիրելի Իրինայի զարդանախշ ժանյակը չի փոխվում: Կինը խռովահույզ տարիքում է, ձայն չկա, բայց քիփ տաբատով ցատկում է համերգներով: Նույն YouTube-ում բացում եմ 1992 թվականի «Не улетай, любовь» համերգը: Սիրելի երգչուհին իր հին ձևաչափի մեջ է: Գեղեցիկ,  մինչեւ հետույքը հասնող թարմ կեղծամ, բայց ոչ մի կենդանի նոտա, բացի կյանքի մասին մենախոսություններից: Ափսոս, շատ ափսոս, ամեն ինչ հենց այսպես է»,- հայտարարել է Սոլնցեւը:  



© NEWS.am STYLE