Ինչ երբեք չեն անի կենդանակերպի նշանները

21:10   23 նոյեմբերի, 2018

Խոյ         

Կրակի նշանի այս ներկայացուցիչները ի ծնե առաջնորդներ են։ Նրանք անում են այն, ինչ ցանկանում են և ինքնուրույն են հսկում իրավիճակը։ Խոյերը երբեք թույլտվություն չեն խնդրի ինչ-որ բան անելու համար։

Ցուլ

Սկզբունքային և պատասխանատու Ցուլերը չեն հանդուրժի նրան, ով սկզբում անում է, իսկ հետո թույլտվություն հարցնում։ Բացի այդ, նրանք երբեք չեն անի մի բան ի վնաս իրենց շահերի, նույնիսկ եթե դրանից կախված լինի շարջապատի մարդկանց հարմարավետությունը:

Երկվորյակներ

Համոզված են, որ աշխատավայրում շրջապատված են միան հիմարներով, որոնք անհնար և անիրական պահանջներ են ներկայացնում իրենց։ Եվ այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն աշխատի, եթե հնարավոր է խուսափել այդ աշխատանքից։

Խեցգետին

Խեցգետինները շատ նվիրված են իրենց ազգականներին և մտերիմներին, և վերջին բանը, որը կարելի է սպասել այս նշանից, մեջքից հարվածն է։

Առյուծ

Թեև Առյուծները շատ տաքարյուն են և ցանկացած պատճառով կարող են սկանդալ անել, շատ շուտ հանդարտվում են և երբեք հիշաչար չեն լինի։

Կույս

Կույսերն այնքան համոզված են իրենց ճշմարտացիության մեջ, որ երբեք չեն ընդունի իրենց սխալը, նույնիսկ եթե այն ակնհայտ է։ Բացի այդ, սիրում են, երբ իրենց ուշադրությամբ և հոգատարությամբ են շրջապատում, սակայն նրանք հազվադեպ են նույնկերպ պատասխանում: 

Կշեռք

Երբեք չեն հադուրժի «թունավոր» մարդկանց։ Չեն սիրում վեճեր և սկանդալներ, սակայն իրենց հաջողվում է խուսափել տհաճ ընկերակցությունից։

Կարիճ

Կարիճները ունակ չեն ներելու։ Շատ հիշաչար են, և եթե Ձեզ բախտ է վիճակվել Կարիճի թշնամին դառնալու, ապա իսկապես արժե վախենալ նրա վրեժխնդրությունից։

Աղեղնավոր

Ազդակային Աղեղնավորները հաճախ ինչ-որ բան անում են, իսկ հետո մտածում հետևանքների մասին։ Հաճախ չեն կարողանում բերանը փակ պահել, և շարջապատի մարդիկ հաճախ վիրավորվում են իրենց կատակներից։

Այծեղջյուր

Պահպանողական Այծեղջյուրները երբեք չեն համաձայնի նորությունների կամ նորարարությունների, քանի դեռ այն ղեկավարության հրամանը չի հանդիսանում։ Չէ որ եթե խոսքը գնում է աշխատանքի մասին, ապա Այծեղջյուրը ամենապատասխանատու և աշխատող նշանն է։

Ջրհոս

Մաքսիմալիստ Ջրհոսները երբեմն այնքան վճռական են լինում, որ անգամ մեկ հնարավորություն չեն տա նրան, ով «ընկել է իրենց աչքից»։  Բացի այդ, այս մարդիկ երբեք թույլ չեն տա մտնել իրենց հոգու խորքը  և չեն բացահայտի իրենց գաղտնիքները։

Ձկներ

Ձկները չեն սիրում հոսանքին հակառակ ընթանալ։ Իրենց բացասական կողմն է՝ հարմարվող լինելը։ Նրանք նախընտրում են թողնել ամեն բան ինչպես որ կա և նույնիսկ փորձեր չեն անի որևիցե բան փոխելու կամ բարելավվելու համար այնքան ժամանակ, քանի դեռ ակնհայտ պատճառներ չեն տեսնում։

Իհարկե, բոլորս շատ տարբեր ենք, և գոյություն չունեն մարդիկ նույն բնավորությունով, սակայն աստղերը չեն ստում, և նշանների վարքագծի որոշ օրինաչափություններն ակնհայտ են։



Աղբյուրը՝  Otvetnavse.com



© NEWS.am STYLE