Պաշտոնյաները պարող Արսեն Աղամալյանին ստիպել են փոխել իր շոուի էրոտիկ ազդագիրը

10:10   15 նոյեմբերի, 2018

Պաշտոնյաները պարող Արսեն Աղամալյանին եւ Օկսանա Վասիլեւային ստիպել են փոխել իրենց՝ «Ադամ եւ Եվա: Կյանքը Դրախտից հետո» շոուի էրոտիկ ազդագիրը, հայտնում է «ԿՊ»-ն:

Դրա պատճառով դահլիճում լիակատար անշլագ էր, իսկ ներկայացումը տեսնել ցանկացողները դեռեւս մեծաթիվ են, եւ պարողները որոշել են ծրագիրը կրկնել, նոր շոուի օրը նշանակել են նոյեմբերի 30-ին: Իսկ ծրագրից 2 շաբաթ առաջ պարահանդեսային պարերի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոնների հաճելի սպասումները փչացրել է անհեթեթ բողոքը:

«Մենք ստիպված ենք ազդագրերը փոխել… Այսօր մեր դեմ զրպարտագիր են գրել, որ իբր դրամատիկական թատրոնում փակցրել են մերկ մարդկանց, որ դա վիրավորական է եւ այլն: Սակայն ցնցողը ոչ թե այդ նամակն է, այլ այն, որ մշակույթի կոմիտեն անմիջապես տնօրենին կարգադրություն է ուղարկում հանելու, վերացնելու մասին... այսինքն՝ նույնիսկ չպարզելով…Մենք քանիցս հաղթել ենք աշխարհում եւ Եվրոպայում՝ ներկայացնելով մեր երկիրը, մեր քաղաքը, ինձ թվում էր, թե կոմիտեն պետք է ամեն ինչ անի, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ տեսնեն այն, ինչ մենք անում ենք, թե պետք է պաշտպանի մեզ, մեր ստեղծագործությունը, մեր ներկայացումը... Ինձ շատ է հետաքրքրում՝ երբ ոչ ադեկվատ մարդիկ նամակներ են գրում, որ թանգարաններում կիսամերկ քանդակներ են ցուցադրվում, նույնպե՞ս թանգարանների տնօրեններին կարգադրագիր են ուղարկում: Ինձ վիրավորում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է գրել, որ ինչ-որ բան իրեն դուր չի գալիս, ասենք՝ թատրոնում, ֆիլհարմոնիկում…

Չափից ավելի տխուր է, որ նման ոչ առողջ բողոքին դրական են արձագանքում: Ազդագրում անվայելուչ ոչինչ չկա: Ռեմարկ՝ ՄԽԱԹ-ի «Վարպետը եւ Մարգարիտան» ներկայացման ժամանակ բեմում Մարգարիտան մերկ էր, եւ ի՞նչ: Սա արվեստ է», - հայտարարել է պարողը:

Ի դեպ, եթե մանրամասների մեջ խորանանք, ապա իրականում ազդագրում Արսենն ու Օկսանան (ի դեպ, ամուսիններ են) մերկ չեն: Նրանք հագել են մարմնագույն կոստյում, որով ելույթ են ունենում ներկայացման մեջ Ադամի եւ Եվայի դերում:

 



© NEWS.am STYLE