Գարիկ Մարտիրոսյանի կինը ներկայացրել է իր «ոսկե» մարդուն

13:11   15 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան ներկայացրել է իր «ոսկե» մարդուն: Շոումենի կինը երեկ ամուսնու հետ գնացել է Ալսուի համերգին, ինչի մասին Ժաննան յուրահատուկ կերպով հայտնել է իր Instagram-ում:

«Մենք գտնվում ենք Ոսկեգլխի կենտրոնում, Կրեմլում Ալսուի համերգին: Դա անմիջապես ակնառու է դառնում ոսկե պաստառների եւ իմ կողքին ոսկե մարդու շնորհիվ»,- գրել է Ժաննան հրապարակված կադրի տակ:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին «Երեկոյան Ուրգանտը» շոուի ժամանակ Իվան Ուրգանտի հյուրն էին Գարիկ Մարտիրոսյանը եւ Ժաննա Լեւինան: Աստղային զույգը եկել էր պատմելու Գարիկ Մարտիրոսյանի նոր՝ «Երգիծաբանի կնոջ օրագիրը» գրքի մասին, որի հասույթն, ի դեպ, կփոխանցվի Կոնստանտին Խաբենսկու ծանր հիվանդություններով երեխաների օգնության հիմնադրամին:



© NEWS.am STYLE