Մոսկվայում անցկացվող փառատոնում VARD-ն արժանացել է «Տարվա ամենավառ դեբյուտ» պարգեւին

17:14   15 նոյեմբերի, 2018

Ռուսաստանի մայրաքաղաքում ֆիթնեսին եւ սպորտին, ինչպես նաեւ առողջ կենսակերպին նվիրված մասշտաբային փառատոն է անցկացվել: Փառատոնին մասնակցել է նաեւ պարուհի VARDA-ն, որն իր տաղավարում ներկայացրել է Մոսկվայի իր պարի ակումբը: Հայուհուն շնորհավորում ենք՝ նա փառատոնում արժանացել է «Տարվա ամենավառ դեբյուտ» պարգեւին, ինչի մասին բաժանորդներին եւ երկրպագուներին հայտնել է իր Instagram-ում:

«Մենք դա արեցինք: Անցած հանգստյան օրերին իմ ակումբի մարզիչների թիմը իր մասին հայտարարեց սպորտի եւ առողջ կենսակերպի ամենամասշտաբային snproexpo փառատոնում: Հիմա մենք լիակատար վստահությամբ կարող ենք ասել, որ մեր մասին միայն ծույլը չգիտի:

Ձողը դարձավ ամբողջ ցուցահանդեսի ամենաթեժ տեղը: Մեր հյուրերը հետեւում էին ձողի վրա իսկական հարձակմանը, քանի որ մարմնամարզական հնարքների մարզման համար մի ամբողջ հերթ էր գոյացել:

Մենք զիլ ելույթներ էինք պատրաստել, վառ կերպարներ, անհավանական հնարքներ:

Եվ իհարկե, հետներս տարանք  «Տարվա ամենավառ դեբյուտ» պարգեւը: Այն, առանց ավելորդ համեստության, մերն է:

Մենք հպարտ ենք, որ աշխարհի սպորտը Pole Dance-ը ճանաչեց որպես ինքնուրույն ուղղություն:

Մենք ցանկանում ենք կազմակերպիչներին շնորհակալություն հայտնել այսպիսի վիթխարի միջոցառում կազմակերպելու համար, որը բոլոր մարզիկներին մեկտեղեց եւ իրենց ցուցադրելու հնարավորություն տվեց:

Մինչ հանդիպում, մյուս տարի:

P.S. Անչափ շնորհակալ եմ սիրելի քրոջս՝ ym_designroom մեր տաղավարի դիզայն նախագծի համար: Քույրիկ, ես քեզ սիրում եմ, դու քո գործում լավագույնն ես: Սա նաեւ քո պարգեւն է»,- գրել է պարուհին:

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE