46-ամյա Դիտա ֆոն Թիզը՝ Լոնդոնում իր բուրլեսկ շոուին

18:18   15 նոյեմբերի, 2018
Դիտա ֆոն Թիզը դեռեւս լավ վիճակում է: Լոնդոնում 46-ամյա պարուհին ներկայացրել է իր The Art Of Teese շոուն, որի շնորհանդեսին ներկայացել է Գեթսբի ոճով զգեստով: Դիտան այս պահին շրջագայում է Եվրոպայում:
«Չեմ կարողանում համբերել մինչ այն պահը, երբ բուրլեսկի երկրպագուները կտեսնեն նոր կոստյումներն ու նոր համարները: Ես առանձնահատուկ շնորհակալ եմ Swarovski-ին, ապրանքանիշի բյուրեղներն առկա են իմ բոլոր կոստյումների վրա: Բայց ամենից շատ ուզում եմ, որ իմ շոուն տեսնեն այն քաղաքներում, որտեղ երբեք չեմ եղել: Ինձ համար դա նոր փորձ է, նոր տպավորություններ եւ ծանոթություններ:
Երբ մենք կազմում էինք այս շրջագայությունը, մտածում էինք, որ անհրաժեշտ է լինել ոչ միայն եվրոպական մայրաքաղաքներում եւ մեծ քաղաքներում, այնպես որ՝ ինձ գրավիչ ելույթներ են սպասում այնտեղ, որտեղ դեռեւս չեմ եղել, եւ գուցե այնտեղ, որտեղ ինձ չեն ճանաչում: Առայժմ»,- հայտարարել է Դիտան մինչեւ շոուն սկսվելը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, PA


© NEWS.am STYLE